Րաֆֆի Հովհաննիսյան. «անգամ ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը»
- Մանրամասները
Երեւան: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի եւ առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նախընտրական ժամանակահատվածում իր եւ իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Գյուղացին իրական աջակցության կարիք ունի»
- Մանրամասները
Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղում էր, որտեղ անմիջական զրույցի բռնվեց ընտրողների հետ, ներկայացրեց մարզի ու նրա յուրաքանչյուր համայնքի զարգացման, հողագործական եւ անասնապահական մթերքների արտադրության ավելացման իր մոտեցումները, որոնք հիմնականում արժանացան զրուցակիցների քաջալերանքին ու հավելյալ առաջարկներին: «Գառնեցին անգիր գիտի հողի «լեզուն», պետք չէ նրան սովորեցնել, թե ինչպես կով ու ոչխար խնամել կամ այգի մշակել: Տուր գառնեցուն ֆինանսական հնարավորություն եւ իրական աջակցություն, մնացածը կստեղծի ինքը՝ ապավինելով իր փորձին ու աշխատասիրությանը»,- համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Փետրվարի 18-ին միասին կձեւավորենք նոր իշխանություն»
- Մանրամասները
Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան հանդիպեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ազգային դաշինք» միության անդամների հետ, ծանոթացավ հաշմանդամների խնդիրներին եւ ծրագրային իր լուծումներն առաջարկեց՝ շեշտը դնելով ներառական սկզբունքի կիրառման, հասարակության մեջ նրանց ինտեգրման եւ ունակությունների լիարժեք օգտագործման հրամայականների վրա:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Երկրում մթնոլորտ է փոխվում եւ սա այլեւս անդառնալի գործընթաց է»
- Մանրամասները
Երեւան: Նախընտրական քարոզարշավի երթուղին այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրան ուղեկցող կամավորների խմբին Նոյեմբերյանից տարավ Լոռու մարզ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում
- Մանրամասները
Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Տավուշի մարզում էր եւ իր նախընտրական քարոզարշավը սկսեց Դիլիջան քաղաքից, որտեղ նրան հոծ բազմություն էր սպասում: Հովհաննիսյանն ընտրողներին ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները՝ ընդգծելով ժողովրդի սոցիալական վիճակը շեշտակիորեն բարելավելու հրամայականը: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ բոլոր հնարավորություններն առկա են նոր նախագահության առաջին իսկ տարում բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեկընդմիշտ կփակենք Աղետի գոտու հարցը»
- Մանրամասները
Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչության շրջանակներում այցելեց Շիրակի մարզի Սարատակ, Անուշավան, Գետափ, Ձորակապ, Մարալիկ, Հոռոմ, Վարդաքար, Փանիկ, Ազատան, Աշոցք, Ախուրյան գյուղական բնակավայրերը, Արթիկ ու Գյումրի քաղաքները: