«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգության» թեկնածուն Սյունիքի մարզում մեկնարկեց իր քարոզարշավը

Մանրամասները
Սեպտեմբերի 02 2013

«Ժառանգության» թեկնածուն Սյունիքի մարզում մեկնարկեց իր քարոզարշավը

2 սեպտեմբերի 2013թ., Կապան: Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկեց «Ժառանգության» կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը: Այն սկիզբ առավ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի մոտից: Խուստուփ լեռան շուքի ներքո ամփոփված՝ Նժդեհի մասունքների սրբազան վայրում կուսակցության ներկայացուցիչներն ուխտեցին բոլոր այն ծրագրերի իրականացման համար, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից եւ Նոր Հայաստանի պայքարի ոգուց:

Ավելին …

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը Կոմիտաս 5-ի շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ

Մանրամասները
Օգոստոսի 24 2013

«Ժառանգություն» կուսակցություն

Այսօր Կոմիտասի 5-ի բնակիչները եւ նրանց աջակցող քաղաքացիական խմբերը եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները շարունակեցին իրենց պայքարը Կոմիտասի 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Չհաշտվելով այն հանգամանքի հետ, որ շինհրապարակը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկաններն ու կարմիր բերետավորները թույլ չեն տալիս նրանց խոչընդոտելու ապօրինի շինարարությանը, ի նշան բողոքի նրանք իրականացրեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ փակելով նախ Վաղարշյան, ապա Կոմիտաս փողոցները տարբեր հատվածներում:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնեց հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին

Մանրամասները
Օգոստոսի 23 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնեց հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին

23 օգոստոսի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով, որին մասնակցում էին հասարակության գործուն հատվածի, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ:

Ավելին …

Ռուբեն Հակոբյանի և Աղվան Վարդանյանի նամակը Արտակ Դավթյանին

Մանրամասները
Օգոստոսի 20 2013

Ռուբեն Հակոբյան

20 օգոստոսի 2013թ., Երևան: Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարաանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

Մանրամասները
Օգոստոսի 06 2013

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

6 օգոստոսի, 2013թ., Երեւան: Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուի հետ

Մանրամասները
Օգոստոսի 05 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուի հետ

5 օգոստոսի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն ու միջազգային զարգացումներին, ինչպես նաեւ հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:

  • 80
  • 81
  • 82
  • 83
  • 84
  • 85
  • 86
  • 87
  • 88
  • 89

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն