16 հուլիսի 2015թ., Երեւան: «Քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդների գործունեության աշխուժացումը՝ իբրեւ գենդերային հավասարության եւ զուգակշության հասնելու նախադրյալ» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի եւ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ երկօրյա խորհրդաժողովը: Այն կրում էր «Կանանց քաղաքական մասնակցության ակտիվացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ» խորագիրը:

9 հուլիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ներքին, արտաքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի 1-ից բնակչության համար դառնալով 48,78 դրամ/կՎտ ժամ:

«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում:
Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման:
Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Գյումրի-Երեւան
23 հունիսի 2015

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

