
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Մեծարգո պարոն Հովհաննիսյան,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեր աննկուն պայքարի, քաղաքացիական արժանապատվության բարձր գիտակցության և մեր հասարակության մեջ բարության ու արդարության հավատը սերմանելու համար։ Ձեր քաղաքական և հասարակական ուղին օրինակ է, թե ինչպես կարելի է սիրել և ծառայել հայրենիքին՝ առանց նահանջելու սկզբունքներից։ Թող առողջությունն ու ոգու արիությունը միշտ ուղեկցեն Ձեզ։ Խաղաղություն և ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին։
Սիրով՝
Աշխատակազմ
30 նոյեմբերի 2015թ., Երեւան: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների:

Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում:

