Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։
Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։
Բայց օտարն ու բոլոր իմաստներով օտար դարձածը չէ, որ այլևս պետք է սահմանի Քեզ ու Քո իրավունքը, ամբողջականությունը և դրանց «լեգիտիմությունը»։
Դա միայն մենք ենք՝ հավաքաբար, ովքեր ամենօրյա պայքարով, անմնացորդ ջանադրությամբ, հոգով ու հրապարակով, ինքնապաշտպանությամբ և, վերջապես, քվեախցիկով պիտի նորովի կերտեն Քեզ՝ անանձնական, ամենապատկան Հայաստանի Հանրապետությունը։
Պարույր Սևակի «հինգերորդ եղանակը» նաև ու, առաջին հերթին, Քո՛ մասին է։
Բարո՛վ եկար, ուժո՛վ արի։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2024
Երևան