RSC
Featured

Անկախ նրանից՝ ով կհաղթի, ով՝ ոչ, երևանցին առաջին անգամ կզգա, որ ունի իր ընտրած իշխանությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժպտա՛» կարգախոսով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ երևանցուն ժպիտ պարգևելու համար առավոտից մինչև ուշ գիշեր պիտի աշխատեն; «Ծառ առ ծառ, վերելակ առ վերելակ, խաչմերուկ առ խաչմերուկ մեր քաղաքը պիտի դարձնենք համաշխարհային նշանակության քաղաք՝ հպարտանալով մեր մշակութային արժեքներով»,- ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ եթե երևանցին որոշի, որ իր քվեն մեկ այլ ուժի պիտի տա, միևնույն է, ինքը որպես քաղաքացի իրեն հաղթած է զգալու. «Հաղթած ենք, քանի որ մեծ մասս երբեք չենք տեսել ընտրություններ, որոնց արդյունքները վստահելի են»: Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծացավ՝ վախենում է վախեր ունենալուց, փոշմանել է, որ ժամանակ չի եղել, որպեսզի հինգ երեխաներով մեկ սեղանի շուրջ հաճախ նստի: