20 հոկտեմբերի 2014թ. Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով հոկտեմբերի 19-ին այցելեց Արցախի հարավային հատված: Պատվիրակության կազմում էին կուսակցության վարչության եւ ԱԺ խմբակցության անդամներ:

2014թ. հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության հայաստանյան դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 14 քաղաքացիներից 12-ին դատապարտեց 2-7 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Ինքը՝ Շանթ Հարությունյանը, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը:

11 օգոստոսի 2014թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկեց Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:

Եվ այսպես, Հայաստանը դատարկող վարչակարգը, մեր լռելյայն թողտվությամբ, հասավ իր ուզածին՝ այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է եւս 10 տոկոսով կամ ընդամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմում է շուրջ 40 տոկոս: Հայաստանի ազգային հարստությունը կողոպտելու, ինքնիշխանությունը փոշիացնելու եւ համազգային պայքարով ազատագրված Արցախը մանրադրամի վերածելու դիմաց օտարի շահերին համահունչ գործող ժամիշխանությունը այդպես էլ չանսաց էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու եւ խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու՝ ժողովրդի ներկայացուցիչների հորդորներին:


