
22 հոկտեմբերի 2016թ., Երևան: Սույն թվականի հոկտեմբերի 21-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում՝ առկա քաղաքական իրադարձությունների քննարկում, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության և հատկապես կանանց դերն ու նշանակությունը, Հայկական պետականության վերականգնման հռչակագիր, Հռչակագրի դրույթների ներկայացում և ընդունում, ինչպես նաև ապագա քաղաքական գործընթացների վերաբերյալ աշխատանքային օրակարգի քննարկում:




