«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ և պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել և պաշտպանել օրենքները
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Ն. Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության և անվտանգության իրական սպառնալիքներ: Չունենալով որևէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներև չարաշահելով իր պաշտոնական դիրքը և վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր և բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն և հակամարտություն է առաջացնում իր քայլերով:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ)
- Մանրամասները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր:
«Ժառանգությունն» անցկացրել է հետպատերազմական իրավիճակին նվիրված հավաք
- Մանրամասները

Կոչ է արել ստեղծել Ազգային համաձայնության նոր կառավարություն
15 մարտի 2021թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ՝ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ, հանրապետության մայրաքաղաքում անցկացրեց համապետական քաղաքական խորհրդի նիստ:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ»
- Մանրամասները

Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։
Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։
Ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել Ժամն է միասնության. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
- Մանրամասները

2020 թ. սեպտեմբերի 27-ը հայոց պատմության մեջ կդառնա վճտորոշ սահմանագիծ: Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի իր իսկ ստորագրած սկզբունքները, Արցախի դեմ սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ կիրառելով մարտական զենքի բոլոր տեսակները, մարտական գործողությունները հասան մինչև Հայաստանի սահմաններ: Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը հերթական անգամ վտանգի է ենթարկված, ունենք զոհեր, վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, հրետակոծված հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ և ենթակառուցվածքներ: Արցախում և Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն:

