
Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։
Մեծախոս, ինքնահավան, ամենագետ եւ մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչեւ հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ եւ իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ եւ խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։


