RSC
Featured

Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում հանդես եկավ ելույթով

Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում հանդես եկավ ելույթով

24 նոյեմբերի, 2017 Բրյուսել։ Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին:

ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլի ղեկավարությամբ գագաթաժողովին իրենց մասնակցությունն ունեցան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Ուկրաինային նախագահ Պետրո Պորոշենկոն եւ այլ երկրների առաջնորդներ: