Երեսուներեք տարվա նվիրյալների ու նահատակների առջեւ խոնարհադեմ եւ ի հեճուկս հայրենամատնիչ որեւէ ոտանավորի, պարզապես հիշենք, արձանագրենք, գործենք։
Հայաստանի ու ողջ հայության պատմությունը՝ պետական եւ ազգային, այսօր ոչ թե կերտվում է նորովի, այլ կորսվում է առհավետ։
Երկիր երազեցինք, ծրագրեցինք եւ շարժվեցինք, ապա ազատագրեցինք ու պաշտպանեցինք։ Հետո էլ ագահացանք ու հղփացանք, գողացանք ու սեփականացրինք, ծախեցինք ու հանձնեցինք։
Հայոց զինվորն ու քաղաքացին, արժանապատվությունն ու շահը, անգամ բուն Հայրենիքը դարձրեցինք մանրադրամ ու մղձավանջ։
Պատասխան չտվեցինք։
Մի նոր երազող՝ այս անգամ աթոռի, հայտնվեց իր կազմով՝ անցյալի մեղքն ու սխալը մերժելու խոստումով։ Փոխարենը ամբողջացրեց Հայաստանի պատմության հանցանքների ու զանցանքների տեսականին եւ փորձեց մանգաղ կախել հայկական քաղաքակրթության եզերքների, արժեքների, նվաճումների եւ իրավունքների վրա։
Հայրենի հող նվիրաբերելով, հերոսական երիտասարդների սպանել տալով, սար ու ձոր, պապ ու թոռ ուրանալով՝ նա տենչում էր միմիայն տապանի ղեկը, որպեսզի վերջապես դարերի սպասված ու նույն դարերը հեգնող ինքնամարգարեն դառնար իրենով սկսող անՀայաստանի պատմահայրը։
Իր մասին՝ այսքանն առավել քան բավական է։
Մեր հայրենիք, պետություն եւ ժառանգություն՝ Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտը առջեւում է՝ մեր աչքերի դիմաց, մեր ձեռքերի մեջ։
Շնորհավոր 33 եւ 3300։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 սեպտեմբերի 2024
Երեւան