Get Adobe Flash player

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը դրոշմակնիքների թանաքների ժամանակից շուտ անհետացման կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը դրոշմակնիքների թանաքների ժամանակից շուտ անհետացման կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին:

Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերով նշանակված անդամներից եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից  10:30-ի դրությամբ շարունակում են ահազանգեր ստացվել, որ նույն խնդիրը դեռ մնում է չլուծված, թեեւ թափահարելուց հետո թանաքը դրոշմակնքված անձնագրերից անհետանում է մեկ ժամվա ընթացքում:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը պահանջում է որ ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով: Այլապես կրկնակի քվեարկության կանխումը, որի ապահովմանն է միտված օրենքի՝ անձնագրերի վերջին էջը դրոշմակնքելուն վերաբերող համապատասխան դրույթը, անհամեմատ կբարդանա, ինչը կստվերի ընտրությունների օրինականությունը:

< Մայիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31