Get Adobe Flash player

Ստյոպա Սաֆարյան

Styopa SafaryanԾնվել է 1973թ. հոկտեմբերի 7-ին, ՀՀ Տավուշի մարզի (նախկին Նոյեմբերյանի շրջան) Ոսկեւան գյուղում՝ պետական ծառայողի ընտանիքում։ Ընտանիքի 5-րդ զավակն է։ Հայրը՝ Սերյոժա Սաֆարյանը, աշխատել է Ոսկեւան գյուղխորհրդում, մայրը՝ Էլիչկա Շահումյանը, եղել է գրադարանի վարիչը։ 
Ավարտելով Ոսկեւան գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1990-1995թթ. սովորել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում։ 
Ասպիրանտուրայում սովորելուն զուգընթաց աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի ղեկավար։ 
1995-1997թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման դպրոցի (այժմ՝ ակադեմիա) պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում ֆակուլտետում։ 
Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ակադեմիայի քաղաքագիտության եւ իրավագիտության ամբիոններում՝ որպես դասախոս։ 
2002թ. աշխատանքի է ընդունվել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես փորձագետ, 2004-2005թթ.՝ հետազոտությունների համակարգող։ 2005-2007թթ. եղել է նույն կենտրոնի գիտական ղեկավարը։ 
Որպես հրավիրված դասախոս՝ մինչեւ 2007թ. դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, ՀՀ կառավարման ակադեմիայում, Երեւանի պետական համալսարանում։ 
2009 թ. ուսանել է Միացյալ Թագավորության Յորքի համալսարանի Հետհակամարտությունային վերակառուցման եւ զարգացման կենտրոնում։ 
Հեղինակել է 3 մենագրություն, ավելի քան 50 գիտական եւ վերլուծական հոդված, համահեղինակել է 5 գիրք։

2007 թվականից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է: Ունի մեկ դուստր: