Որակից ծնվելու է քանակ, այդ երկուսից՝ մեծ փոփոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վաղարշապատցիներին
- Մանրամասները
«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չկարողանալով պահել հայրենիքը՝ բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Այս իշխանությունը հանձնել է հայրենիք, դրժել է սահմանադրական ուխտ, մեր հանրապետությունը տանում է հանրապետություն չլինելու ճանապարհով: Եւ սա համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ իր ավագ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ՝ պատերազմով, մեկ՝ համբերատարությամբ: Այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսում:
Տանուլ են տվել պատերազմը ու աքլորացած՝ «սպեցնազ»-երով, ոստիկաններով սլաք են բռնել սեփական քաղաքացիների վրա. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Արկադի Փայտյանը «Ժառանգության» թեկնածուն է Վաղարշապատի քաղաքապետի, մի շատ պարտաճանաչ մարդ, որն իր հավաքականի հետ հայտ է ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, ապագա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Վաղարշապատ քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին: Ոչ մեկից կախյալ չլինել, սեփական խիղճը, Աստված, հայրենիք, օրենք եւ իրավունք, իրավունքի իշխանություն, որը խոստանում է տալ Արկադի Փայտյանը՝ իր գործընկերների հետ»,-ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանին:
«Ժառանգություն». ծանուցում-հրավեր մամուլի ասուլիսի առիթով
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին կմիանա Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանը երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, կուսակցության Էջմիածնի տարածքային ստորաբաժանման գրասենյակում՝ մամուլի ասուլիսի համար. հասցեն՝ Սուրբ Մովսես Խորենացի, 17/բ:
Փորձ է արվում ամբողջատիրություն ստեղծել. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները

Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի և նախագահ Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը «Sputnik Արմենիա»-յի մուլտիմեդիոն սրահում՝ 24 հոկտեմբերի 2025թ․-ին:
«Ժառանգությունը» հայտարարում է Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցության մասին
- Մանրամասները


Երեւան: 29 սեպտեմբերի 2025թ.: «Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշում է ընդունել մասնակցելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։«Ժառանգությունը» նաեւ հաստատել է Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։ Նա ներկայումս էներգետիկայի ոլորտում ավագ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում, արհեստավարժ զինվորական է՝ փոխգնդապետ, եւ արցախյան պատերազմի նոր տոմարի բոլոր ինքնապաշտպանական մարտերի մասնակից։
Քաղաքապետի եւ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ քաղաքում եւ Էջմիածնի ընդլայնված տարածքում:
