Լուրեր

Րաֆֆի Հովհաննիսյան. «Փայփայենք Մարտի 2-ի օրվա խորհուրդը»

2 մարտի 2017թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է 1992թ. մարտի 2-ի արժանահիշատակ իրադարձությանը՝ Հայաստանի անդամակցությանը ՄԱԿ-ին եւ այդ առնչությամբ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ հայկական դրոշի ամրացման 25-րդ տարեդարձին: Ուղերձում մասնավորապես ասված է.

Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»

1 մարտի 2017թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերին, որոնց ընթացքում բիրտ ուժի ու բռնությունների զոհ էին դարձել անմեղ քաղաքացիներ:

Հայաստանի ամենաթանկ կապիտալը մարդն է՝ արժանապատիվ քաղաքացին։

Մեր երկրում պետք է ստեղծվեն պայմաններ յուրաքանչյուր անհատի զարգացման, մասնագիտական եւ գործունեության ազատ ընտրության համար:

Հնարավոր բոլոր միջոցներով և եղանակներով պետք է աջակցել յուրաքանչյուր նոր, առաջադիմական ծրագրի և նախաձեռնության կյանքի կոչմանը։

Անհրաժեշտ է հիմքեր ստեղծել քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների ինքնադրսևորման, նոր գաղափարների իրականացման, բարձր վարձատրվող աշխատանքով եւ արժանապատիվ կյանքով նրանց ապահովելու համար:

Պետական կառավարման համակարգում և հանրային կյանքի մյուս ոլորտներում անհրաժեշտ է փորձի և նոր մոտեցումների համադրություն՝ ի շահ մեր պետության և ի բարորություն մեր ժողովրդի։

Հայաստանը պետք է դառնա ազատ մարդկանց, նոր եւ թարմ գաղափարների երկիր:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագիր

Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,

Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով,

Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,

Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,

Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:

Սեյրան Օհանյան  Րաֆֆի Հովհաննիսյան  Վարդան Օսկանյան

Րաֆֆիի նամակը Հրանտին

Հավերժական հայրենակից,

Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ թուրք չարագործը սառնասրտորեն քաշեց քո թիկունքին ուղղված զենքի ձգանը: Սակայն տասնամյա բացակայությունդ շատ ավելի ներկա կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայությունը: Դա թերեւս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունդերը այս ամբողջ ընթացքում պտղավորվեցին եւ շարունակում եմ պտղավորվել բյուրավոր սրտերում ու մտքերում: Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու «Ակօս» պարբերաթերթը նպատակ ուներ դառնալու եւ դարձավ թրքահայության խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ երկու ժողովուրդների միջեւ: