Րաֆֆի Հովհաննիսյանի մայիսյան օրակարգից

Երեւան: Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջույններ փոխանակեց եւ զրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Այնուհետեւ նա հանդիպեց ու իր դիտարկումները ներկայացրեց վաղը կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:

Մայիսի 5-ին Հովհաննիսյանն ընդունեց մի խումբ թուրք լրագրողների, ովքեր այս օրերին Հայաստանում են Հրանտ Դինքի հիմնադրամի հովանավորությամբ: Նա հակիրճ խոսեց հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Ցեղասպանության, Հայոց մեծ հայրենազրկման մասին` անդրադառնալով նաեւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Առանձին առիթով Րաֆֆի Հովհանիսյանն իր զորակցությունը հայտնեց համաքաղաքացիներին եւ, հատկապես, այն երիտասարդներին, ովքեր տուժել են նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: