«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ա՛յ հրապարակային անպատկա՛ռ, 6 ամիս է մնացել, լա՛վ իմացիր»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հունվարի 09 2026

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասուլիսի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր: Ըստ Հովհաննիսյանի՝ տխրահռչակ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործող պաշտոնյա, գոյություն չունի, առ ոչինչ է: Մինչև այս տարվա հունիս ամեն ինչ պետք է իր հանգուցալուծումը ստանա:

Ավելին …

ՕՏԱՐ ՈՒԺԸ ԴՈՒՔ ԵՔ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հունվարի 05 2026

ՕՏԱՐ ՈՒԺԸ ԴՈՒՔ ԵՔ. Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկո՛լ, արդեն վարչապետ չեք: Իրական առաքյալ եք դարձել՝ ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ, ձեր իսկ երդմանն՝ ամենօրյա դավաճան: Անվավեր եք՝ առոչինչ: Չենք ճանաչում:

Սրբազաններ՝ առայժմ առանց չակերտների, էս ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ համոզելով, որ աստվածատուր առաքելության համահեղինակ եք, բայց իրականում՝ բառիս բուն իմաստով հանցագործ իշխանիկի անմիջական մեղսակիցը և ձեռքի գործիքը:

Ձեզանից գոնե մեկը թող բարոյական զորությունն ու քաղաքացիական արիությունը գտնի՝ հրաժարվելու անձնական տարատեսակ տրտունջներից ու ետ տալու այս ոչնչապաշտ ընթացքը: Աղջիկ, տղա, փող կամ խորանադավություն՝ ձեր հետագծի առանձնահատկությունների համար ապաշխարելու հավանաբար վերջին հանգրվանն է:

Մեղա, Տէր, ողորմեա, և Քո Ուժն ու լույսը տուր մեզ այսօր՝ հայրենասպան այս պղծուղին հաղթահարելու համար:

Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի, անէանան ինքնաքրիստոսները համայն աշխարհի:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
5 հունվարի 2026
Երևան

ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հունվարի 04 2026

Շնորհավորելով ողջ հայ ժողովրդի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև պատասխանել է լրագրողի մի քանի հարցի: Նա մասնավորապես մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան..., բայց թե աշխարհագրականորեն, թե, ըստ էության, բովանդակության մեջ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա և ենթական կլինի օտարերկրյա ազդեցության, հրահանգների, արժեքների, որտեղ օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է Հայաստանի կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ...»:

Ադրբեջանով հացահատիկ ներկրելը ժամանակավրեպ է. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Դեկտեմբերի 24 2025

Lori TV-ի «Իմպուլս» հաղորդաշարում արծարծված հարցերը բազմաբնույթ էին՝ ճակատագրական որոշումներից, Արցախի խնդրից, թշնամու երկրից ներկրվող բենզինից ու նույն ճանապարհով եկող հացահատիկից մինչև Ադրբեջանում պահվող հայ գերիներ ու քաղբանտարկյալներ:

Ավելին …

Փաշինյանը իշխանություն այլևս չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Դեկտեմբերի 22 2025

Հյուրընկալվելով news.am-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավերներից, ներկա և անցյալ իրողություններից: Նա քննադատել է իշխանության վարքագիծը, որ դրսևորվում է եկեղեցու հանդեպ այսօր. «Մենք գիտենք այն պատմությունը, թե քանի օտար իշխանություններ, կայսրություններ կամ հրոսակախմբեր փորձել են ասպատակել Մայր Աթոռը, գիտենք սարդարապատյան պատմությունը, բայց այս վիճակին, որ մարդիկ ուզում են սեփական իրենց կապիտուլացիան վերջին արարի հասցնել, իրենց թողնել հայոց պատմության շարունակությունը, կերտումը և մեր այս գերակա արժեքի հանձնումը, ուղղակի անպատկերացնելի է»:

Ավելին …

Կերտելու ենք իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Նոյեմբերի 14 2025

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Վաղարշապատ համայնքում:

«Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենքիը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը»,- երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին …

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն